ԱՄՆ-ը 325 միլիոն դոլար կհատկացնի Քուվեյթում Abrams տանկերի սպասարկման համար
ԱՄՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Քուվեյթի բանակի Abrams տանկերի սպասարկման 325 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը, հայտնել է Պենտագոնի անվտանգության համագործակցության գործակալությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հրատարակությունը նշում է, որ պայմանագիրը ներառում է պահեստամասերի և այլ նյութերի մատակարարում, ինչպես նաև բեռների առաքում և սարքավորումների սպասարկում։ Խոսքը M1A2 եւ M1A2K տանկերի մասին է։
Ընդգծվում է, որ Քուվեյթի ցամաքային զորքերը զինված են մոտ 220 Abrams տանկով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)