Եվրոպայում գտել են վերազինման համար անհրաժեշտ գումարի մի մասը․ Politico
Աշխարհ
Եվրամիությունը 335 միլիարդ եվրո կհատկացնի COVID-19 հիմնադրամից՝ միության երկրների զինված ուժերը վերազինելու և ընդլայնելու համար։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Ի սկզբանե ենթադրվում էր, որ չծախսված միջոցները կուղղվեն կլիմայական ծրագրերի և թվային տեխնոլոգիաների ֆինանսավորմանը։ Սակայն հետագայում որոշվել է գումարը հատկացնել պաշտպանական ծրագրերի ֆինանսավորմանը։
Մարտի 19-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է պաշտպանական նոր ռազմավարություն՝ «Վերազինել Եվրոպան»։ Ավելի ուշ ԵՄ մի շարք երկրների բողոքի պատճառով փաստաթղթի անվանումը փոխվել է ոչ այնքան ագրեսիվ տարբերակով՝ «Պատրաստվածություն 2030»։ Ռազմավարությունը նախատեսում է մոտ 800 միլիարդ եվրո ներգրավել չորս տարվա ընթացքում: Միջոցների մեծ մասն առաջարկվում է վերցնել եվրոպական պետությունների բյուջեներից (մոտ 650 մլրդ եվրո), ևս 150 մլրդ եվրոն նախատեսվում է օգտագործել վարկերի տեսքով, իսկ ԵՀ-ն մտադիր է բյուջետային արտոնություններ տրամադրել ԵՄ երկրներին, ինչպես նաև ռեգիոնների զարգացման համար նախատեսված միջոցները վերահղել դեպի ռազմական ծախսեր։
Բացի այդ, «Պատրաստություն 2030»-ն առաջարկում է ՀՆԱ-ի 1,5%-ով ավելացնել ԵՄ երկրների պաշտպանական ծախսերը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը