ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացը մտահոգիչ է. ԱԳ նախարար
Քաղաքական
ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացն, իսկապես, մտահոգիչ է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք այս հարցով հրավիրում ենք ԵՄ անդամ երկիր գործընկերների ուշադրությունը, ովքեր ներկայություն ունեն Երևանում»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ հնչում են պատճառաբանություններ՝ սկսած տեխնիկականից, վերջացրած ֆինանսականով։
«Բացառիկ դեպքեր կան, որ ընդունում ենք՝ չենք կարծում, որ մեր քաղաքացու նկատմամբ հարգալից վերաբերմունք է դրսևորվում, դեպքերի մեծ մասում էլ, առնվազն, մենք առարկություն չունենք, դրանք են իրենց ընթացակարգերը, վերջնական առումով իրենց որոշելիքն է»,- նշեց Միրզոյանը։
Նախարարն ընդունում է խնդրի լեգիտիմությունը, լավագույն լուծում է համարում վիզաների ազատականացման գործընթացի ավարտը, որտեղ Հայաստանն իր բաժին գործն ունի անելու։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում