Սանկտ Պետերբուրգից պատվիրակություն է ժամանել Երևան, հանդիպում են ունեցել Ավինյանի հետ
Հասարակություն
«Հանդիպել եմ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիատրովսկուն:
Պատվիրակությունը Երևանում է՝ մասնակցելու ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին»։ Նման գրառում է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Քննարկել ենք Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հեռանկարները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել թարմացնել և զարգացնել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև գործող համագործակցության ծրագիրը՝ այն դարձնելով առավել գործնական և արդյունավետ», – նշել է նա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)