Ուզբեկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր
Սպորտ
Ուզբեկստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք 2026 թվականի Աշխարհի առաջնության ասիական որակավորման 9-րդ փուլի խաղում Ուզբեկստանի հավաքականը գոլազուրի ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ԱՄԷ-ի հավաքականի հետ (0:0), ինչը բավարար էր եզրափակիչ փուլի ուղեգիր ապահովելու համար։
Այս արդյունքը թույլ տվեց Ուզբեկստանին պահպանել 4 միավորի առավելություն ԱՄԷ-ի նկատմամբ 1-ին խմբում՝ որակավորման փուլի ավարտից մեկ տուր առաջ, ինչը թիմին ուղիղ ուղեգիր տվեց դեպի 2026 թվականի աշխարհի առաջնություն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)