ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բրյուսել
Հասարակություն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Բրյուսել պատգամավորների գործուղելու մասին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ ունենալու համար 2025 թվականի հունիսի 10-12-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին և Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Գասպարյանին»,- նշվում է կարգադրության մեջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)