Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումը
Աշխարհ
Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծման ռեժիմը։ Այս մասին հաղորդել է միության պաշտոնական կայքը։
Հունիսի 5-ից հետո ուժի մեջ կմտնեն Բրյուսելի և Կիևի միջև կնքված համաձայնագրի սովորական կանոնները՝ կգործեն քվոտաներ, որոնք թույլ կտան ապրանքների խիստ սահմանափակ ծավալների ներմուծում՝ առանց մաքսատուրքի կամ արտոնյալ դրույքաչափերով։
Դրանց սպառվելուց հետո ԵՄ-ն ուկրաինական ապրանքների նկատմամբ կկիրառի ստանդարտ սակագներ։
Մայիսի 22-ին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաժ Ուվարին հայտարարեց, որ ԵՄ-ն որոշել է չերկարաձգել Ուկրաինայից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների ժամանակավոր անմաքս ներմուծման ռեժիմը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան