Հրաչ Մուրադյանը վիրահատության է ենթարկվել
Ժամանց
Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի կինը՝ Անաշեն, ինստագրամյան էջում հայտնել է, որ ամուսինը վիրահատության է ենթարկվել։
«Փաստագրում եմ մեր ընտանիքի համար հուզիչ օրը, քանի որ կյանքը միշտ չէ, որ կատարյալ է, ինչպես թվում է սոցիալական ցանցերում»,– հրապարակված հոլովակին կից գրել է նա։
Հրաչ Մուրադյանի կինը հոլովակում նշում է, որ դեռ հունվար ամսից հաղորդվարան ուներ ձախ ծնկի սաստիկ ցավ և բազմաթիվ հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ կա ծնկի հոդի աճառային բարձիկի պատռվածք։