«Անշնորհակալ», «խելագար»․ Ինչ է պատահել Մասկին և Թրամփին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հարաբերությունները չափազանց լարված են: Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները։
Մասկը քննադատել է իր նախկին ղեկավարին՝ պնդելով, որ Թրամփը «անշնորհակալ է»՝ ի պատասխան Մասկի՝ իր նախագահական քարոզարշավն առաջ մղելու ջանքերի: «Առանց ինձ Թրամփը տանուլ կտար ընտրությունները, դեմոկրատները կվերահսկեին Ներկայացուցիչների պալատը, իսկ հանրապետականները Սենատում կունենային քիչ տեղ», - հայտնել է Մասկը:
Իր հերթին ԱՄՆ նախագահը Truth Social-ում գրել է՝ «Իլոնը սպառվել է, և ինքն է ինձ խնդրել հեռանալ ԱՄՆ վարչակազմից»: «Ես նրան զրկեցի էլեկտրական մեքենայի լիցենզիայից, որը բոլորին ստիպում էր գնել էլեկտրական մեքենաներ, որոնք այլևս ոչ ոքի պետք չէին, և նա պարզապես խելագարվեց»,- նշել Է Թրամփը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)