Ինչպես են անչափահասները մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի տարածքում․ նոր մանրամասներ
Հասարակություն
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում, հայտնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:
«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում» - հայտնում է ԱԱԾ-ն։
Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքը կեսգիշերն անց է տեղի ունեցել, երբ տղաները գնացել են ձիերին բերելու։ Ըստ Հովսեփյանի՝ նրանք տեղում մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանի տարածքում. արոտավայրերից ադրբեջանական դիրքերը մետրերի հեռավորության վրա են։
«Երկուսն էլ երիտասարդ տղաներ են, տասներկուերորդ դասարանն ավարտած։ Երեխեքը նստել են ձիերը, որ գնան իրենց ձիերի հետևից էլի՝ դիմացի պոստերի տակից բերելու։ Գնացել են ու բռնվել»,- ասաց Հովսեփյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)