Մատվիենկոն հանդիպել է Փաշինյանի հետ
Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ օրը Երևանում տեղի է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տևել է «նախատեսվածից նշանակալիորեն ավելի երկար»։
«ՀՀ պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունը նշել է, որ բանակցությունները սկզբում անցկացվել են տետ–ա–տետ ձևաչափով՝ տևելով «նախատեսվածից նշանակալիորեն ավելի երկար»։
«Այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված ձևաչափով», - հայտնել է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում