«Ստացված աղոթք». 41 տարեկանում Սատի Կազանովան սպասում է առաջնեկին
Ժամանց
Ռուս երգչուհի Սատի Կազանովան, ով 41 տարեկանում սպասում է իր առաջնեկին, հայտարարել է, որ այս հղիությունը «շատ սպասված և աղոթքով ստացված հրաշք» է։ Նա և իր ամուսինը՝ իտալացի լուսանկարիչ Ստեֆանո Տիոցցոն, յոթ տարի շարունակ փորձել են երեխա ունենալ։ Սատի Կազանովան նշել է, որ ապագայում կարող է գիրք գրել այս ճանապարհի մասին։ Նա կիսվել է իր հղիության մասին գեղեցիկ տեսանյութով, որտեղ երևում է նրա կլորացած որովայնը։ Նրա երկրպագուներն ու գործընկերները ջերմորեն շնորհավորել են նրան այս ուրախալի լուրի կապակցությամբ