Հոլի Բերրին՝ 58 տարեկանում, ստացել է ամուսնության առաջարկ
Ժամանց
Օսկարակիր դերասանուհի Հոլի Բերրին հայտնել է, որ իր երկարամյա զուգընկեր Վան Հանթը ամուսնության առաջարկ է արել իրեն։ Սակայն Բերրին դեռևս չի տվել վերջնական պատասխան՝ նշելով, որ իր նախորդ երեք ամուսնությունները պատճառ են հանդիսանում զգուշավոր լինելու համար։ Չնայած դրան, նա ընդգծել է, որ իրենց սերը ամուր է և հնարավոր է, որ ապագայում նրանք ամուսնանան։ Զույգը միասին է 2020 թվականից և հաճախ կիսվում է իրենց հարաբերությունների մասին սոցիալական ցանցերում։