Հայաստանի և Ռուսաստանի բարեկամությունը ոչ մեկի դեմ ուղղված չէ․ Վալենտինա Մատվիենկո (տեսանյութ)
ՔաղաքականՌուսաստանը երբեք ոչ մեկին ոչինչ չի պարտադրում, ի տարբերություն՝ որոշ գործընկերների, որոնք հարցը դնում են ուղիղ՝ «կա՛մ մեզ հետ, կա՛մ ոչ մեկի», ասել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումի ժամանակ։
«Մեր բարեկամությունը ոչ մեկի դեմ ուղղված չէ ... Հայաստանը ինքնիշխան, անկախ, հարգանքի արժանի պետություն է, նա իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել։ Իսկ ռուս-հայկական համագործակցությանը, բարեկամությանը վերաբերող հարցը մեր պետությունների և ժողովուրդների բարձարագույն արժեքն է»,– ասել է Մատվիենկոն։
Նա նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը կառուցված է փոխադարձ հարգանքի, փոխշահավետության սկզբունքների վրա և հիմնված է ընդհանուր պատմության և հոգևոր արժեքների վրա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում