Փաշինյանի` «քեռակնոջ» մասին գրառման հետ կապված վարույթ է նախաձեռնվել․ Factor.am
Քաղաքական
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը։
Վերջինս նշել է, որ մինչև փաստաբան Արա Զոհրաբյանի դիմումը՝ իրենք սեփական նախաձեռնությամբ արդեն հարուցել էին վարույթ, իսկ մյուս խնդիրները, որ ներկայացվել են դիմումով, դեռևս քննության փուլում են։
Նա ենթադրել է, որ երկուշաբթի օրը որոշում կլինի դիմումի հիման վրա։
Միաժամանակ, ի պատասխան պատասխանատվության առնչությամբ հարցին, նշել է. «Մեկ հրապարակումը չպետք է լինի հիմք՝ անձանց լիազորությունների դադարեցման համար, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում օրենքի տրամաբանությունն այն է, որ պատասխանատվությունը ևս քաղաքական է»,- ընդգծել է Գալստյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում