Դեյվիդ Բեքհեմը կառաջադրվի ասպետի կոչման
Սպորտ
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը կառաջադրվի ասպետի կոչման, հայտնում է The Sun-ը։
Բեքհեմը կառաջադրվի ասպետի բակալավրի կոչման համար։ Այժմ Դեյվիդն իրավունք կունենա կոչվելու «Սըր», իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ «Լեդի»։
Մրցանակի պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի 2025 թվականի հունիսի վերջին։
Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ակումբի հետ նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայում, երկու անգամ՝ Անգլիայի գավաթը։ 1999 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Չեմպիոնների լիգան։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը