ԱՄՆ-ում նշել են Թրամփի և Մասկի միջև կոնֆլիկտում «անդառնալիության կետը»
ԱՄՆ
Միլիարդատեր Իլոն Մասկի գրառումը X սոցցանցում այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերում, կարող է «անդառնալիության կետ» դառնալ նրանց կոնֆլիկտի մեջ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների։
«Մի քանի հոգի, ովքեր ծանոթ էին կուլիսների հետևում տեղի ունեցող իրադարձություններին և հուսահատորեն փորձում էին ճնշել բուռն թշնամանքը, Մասկի խոսքերը «Էփշտեյնի ֆայլերի» մասին շրջադարձային կետ են անվանել, որից հետո հետդարձ չի լինի»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Մասկի գրառումը վիճաբանությունը հասցրել է անձնական հարթություն, իսկ նախկինում կոնֆլիկտը վերաբերում էր հիմնականում քաղաքական խնդիրներին, օրինակ՝ երկրի բյուջեի նախագծին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)