«Կրթվելը նորաձև է» ծրագրի՝ բյուջեից ֆինանսավորվելու մեջ խնդիր չեմ տեսնում. ՀԿԿ նախագահ
Քաղաքական
Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ «Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերն իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով։
Հարցին՝ դա ինչքանո՞վ է բխում մեր պետական շահերից, նա պատասխանեց. «Ես ձեր հարցադրումներին պատասխանում եմ հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների շրջանակում, ես չեմ կարող գործառույթների շրջանակից դուրս այլ մեկնաբանություններ կամ պատասխաններ հնչեցնել։ Եթե հարցադրումը վերաբերում է նրան, թե այդտեղ արդյոք կա կոռուպցիոն դրսևորումներ, ես պատասխանում եմ, որ առերևույթ որևէ կոռուպցիոն դրսևորում ձեր նկարագրածում չեմ տեսնում»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում