Կայծակնահարության հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից
Հասարակություն
Նախիջևանի հետ սահմանային դիրքերից մեկում այսօր կայծակնահարության հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր։
NEWS.am-ի տեղեկություններով, Նարեկը մեկ ամսից զորացրվելու էր։ Նա սոցիալապես անապահով ընտանիքից է, ունի եղբայրը, որն ունի հաշմանդամություն։
Հիշեցնենք, որ ՊՆ–ից հայտնել էին, որ հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)