Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20.770 անձի
Հասարակություն
ՀՀ նախագահի հրամանագրերով՝ 2024 թվականին քաղաքացիություն է շնորհվել 20.770 անձի: Այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«Կառավարության լիազոր մարմինների առաջարկությունների հիման վրա՝ 2024-ին ՀՀ նախագահի կողմից ընդունվել են ՀՀ քաղաքացիության վերաբերյալ 185 հրամանագրեր:
Արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվել է 20 հազար 770 անձի»,- ասաց Պողոսյանը:
Նախագահի հրամանագրերով՝ 3746 անձի քաղաքացիությունը դադարեցվել է:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)