Սպիտակ տունը Թաքեր Կարլսոնին դիտարկում է` որպես TikTok-ի ներդրող. FT
ԱՄՆ
ԱՄՆ վարչակազմը լրագրող Թաքեր Կարլսոնին ներառել է TikTok սոցիալական ցանցի պոտենցիալ ներդրողների ցանկում: Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հրապարակման համաձայն, նախաձեռնությունը Սպիտակ տան ջանքերի մի մասն է՝ հարթակի համար նոր սեփականատերեր գտնելու համար՝ իշխանությունների ճնշման ներքո: Կարլսոնի լոբբիստներից մեկը սենատոր Ջեյ Դի Վենսն է, որին նախագահ Դոնալդ Թրամփը նշանակել էր գործարքը վերահսկելու համար:
Կարլսոնն ինքը հայտարարել է, որ տեղյակ չէ նման նախաձեռնության մասին:
«Ես ոչինչ չգիտեմ այս մասին։ Կարդացել եմ, որ TikTok գործարքը կասեցվել է առևտրային պատերազմի, սակագների պատճառով», - ասել է նա FT-ին տված մեկնաբանության մեջ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը