ՀՀ-ում մարտին տղամարդկանց միջին աշխատավարձը կազմել է 428 հազար, կանանցը՝ 242 հազար
Հասարակություն
Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է մարտի միջին ամսական անվանական աշխատավարձի չափը՝ ըստ ոլորտների եւ սեռի։
Հանրապետությունում այս տարի ամենաբարձր միջին աշխատավարձը եղել է հենց մարտին՝ 333 հազար։ Հատկանշական է, որ մարտին տղամարդկանց միջին աշխատավարձը 428 հազար է եղել, իսկ կանանցը՝ 242 հազար։ Տեղեկատվության և կապի ոլորտում տղամարդկանց միջին աշխատավարձը 1 մլն 93 հազար դրամ է, իսկ կնոջը՝ 640 հազար։ Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 2 մլն դրամ. Տղամարդկանցը եղել է ավելի քան 3 մլն 600 հազար դրամ, իսկ կանանցը՝ 1 մլն դրամ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)