«Ես փյունիկ եմ»․ նոր մանրամասներ՝ Ֆիլիպ Կիրկորովի առողջական վիճակի մասին
Ժամանց
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «Муз-ТВ» 2025 «Լեգենդ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հեռուստադիտողներին պատմել է ստացած այրվածքից ապաքինվելու մասին։
Կատարողի խոսքով՝ ինքն ապաքինվել է մեկ ամիս, այդ ընթացքում լիակատար մեկուսացման մեջ է եղել՝ առանց հեռախոսակապի։
«Ես փյունիկ եմ, ընկերներ։ Շնորհակալություն ձեր աջակցության և բարի խոսքերի համար», - ասել է նա և հավելել, որ կարոտում է իր երկրպագուներին։
Կիրկորովը նաև նշել է, որ ակտիվորեն պատրաստվում է ավանդական ամառային շրջագայությանը։
Ապրիլի 25-ին երգիչը այրվածքներ էր ստացել Սանկտ Պետերբուրգում իր ելույթի ժամանակ։