38 տարիների անխոնջ Ձեր հոգևոր սպասավորությունը օրինակ է տիրախնամ թեմի հոգևոր դասին և հավատացյալներին
Հասարակություն
Գերաշնորհ Սրբազան հայր,
Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ:
38 տարիների անխոնջ Ձեր հոգևոր սպասավորությունը օրինակ է տիրախնամ թեմի հոգևոր դասին և հավատացյալներին նվիրյալ և հանձնառու ծառայության մեր Մայր Եկեղեցուն ու Հայրենիքին։
Ի սրտե մաղթում ենք Ձեզ կենաց արևշատություն, քաջառողջություն՝ թեմական կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր իրագործումներով։
Աղոթքով հայցում ենք, որ Բարձրյալի Ամենօրհնյալ Սուրբ Աջը մշտապես օգնական ու զորավիգ լինի Ձերդ Սրբազնությանը։
Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան սուրբ աջոյն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)