Մասկը Թրամփի հետ կոնֆլիկտից հետո առաջին անգամ աջակցել է նրան
ԱՄՆ
Ձեռնարկատեր Իլոն Մասկը առաջին անգամ իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերջինիս հետ ունեցած կոնֆլիկտից հետո։ Գործարարը վերահրապարակել է Թրամփի գրառումը X սոցիալական ցանցում՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին կոչ անելով ներողություն խնդրել Լոս Անջելեսում ստեղծված իրավիճակի համար։
Գրառման մեջ Թրամփը դիմել է Կալիֆորնիայի իշխանություններին՝ մեղադրելով նրանց փողոցային անկարգություններին չդիմանալու մեջ և պահանջել է ներողություն խնդրել տեղի բնակիչներից։
Մասկը չի մեկնաբանել գրառումը, սակայն ավելի վաղ նա կիսվել է նաև Թրամփի մեկ այլ գրառումով, որտեղ նա հայտարարել է Լոս Անջելեսում կարգուկանոն վերականգնելու իր մտադրության մասին՝ «միգրանտների ներխուժման» պատճառով։
Ի պատասխան՝ ձեռնարկատերը երկու ամերիկյան դրոշներով էմոջի է ավելացրել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)