Թրամփը խոստացել է ազատել Լոս Անջելեսը «միգրանտների ներխուժումից»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ կփրկի Լոս Անջելեսը «ներգաղթյալների ներխուժումից»։ Սպիտակ տան ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ֆոնին քաղաք է ուղարկվել Ազգային գվարդիայի 2000 զինծառայող:
«Մի ժամանակ ամերիկյան մեծ քաղաքը՝ Լոս Անջելեսը, գրավվել է անօրինական ներգաղթյալների և հանցագործների կողմից: Այժմ խռովարար, բռնի ամբոխները հարձակվում են մեր դաշնային գործակալների վրա՝ փորձելով խափանել արտաքսման գործողությունները», - ասել է քաղաքական գործիչը:
Նա հավելել է, որ հանձնարարել է Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին և գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին անել ամեն ինչ՝ «Լոս Անջելեսն ազատագրելու», «ներգաղթյալների խռովությունները» դադարեցնելու և կարգուկանոնը վերականգնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)