Ռոնալդուն հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ
Սպորտ
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ կշարունակի ելույթները Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում։ Նրա խոսքերը X սոցիալական ցանցում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Իմ ապագայում սկզբունքորեն ոչինչ չի փոխվի։ Կմնա՞մ «Ալ-Նասրում»։ Այո՛»,- ասել է նա։
Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ Ռոնալդուն իր խաղային կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի ակումբում։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ակումբն ու հարձակվողը նոր աշխատանքային պայմանագիր են կնքել։ Մանրամասները չեն բացահայտվում։
Մայիսի վերջին ԶԼՄ-ները հայտնում էին, որ հարձակվողը կարող է հեռանալ ակումբից։ Ինքը՝ Ռոնալդուն, Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին խաղից հետո ակնարկել է իր հեռանալու մասին, սակայն կողմերին հաջողվել է պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը