Թրամփը «կրակի վրա յուղ է լցրել»․ Կալիֆոռնիայի նահանգապետը դատի կտա Թրամփին
ԱՄՆ
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ դատի կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Լոս Անջելեսում ԱՄՆ Ազգային գվարդիայի տեղակայման պատճառով: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել MSNBC-ին տված հարցազրույցում։
«Թրամփը չափն անցել է, երբ հայտարարել է, որ իր վրա է վերցնում Ազգային գվարդիայի ղեկավարությունը՝ անօրինական ակտ, անբարոյական ակտ, հակասահմանադրական ակտ։ Եվ մենք պատրաստվում ենք ստուգել այդ տեսությունը վաղը դատական հայցի միջոցով», - նշել է նա։
Ամերիկյան նահանգի ղեկավարը հավելել է, որ Թրամփը «կրակի վրա յուղ է լցրել» Լոս Անջելեսում Ազգային գվարդիա տեղակայելու որոշմամբ: Նրա խոսքով՝ նախագահի կողմից նման քայլերը պետք է համաձայնեցվեն նահանգապետերի հետ, սակայն Թրամփը դա չի արել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)