Ռոնալդուն պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայում ազգային հավաքականի հաղթանակից հետո խոսել է կարիերան ավարտելու մասին։ Նրա խոսքերը X սոցիալական ցանցում մեջբերել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Գիտեք, թե քանի տարեկան եմ: Ակնհայտ է, որ ես ավելի մոտ եմ ավարտին, քան նախկինում էի, բայց պետք է վայելեմ յուրաքանչյուր պահը: Եթե լուրջ վնասվածք չստանամ, ապա կշարունակեմ»,- ասել է Ռոնալդուն:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը