ԱՄՆ-ում հայտարարել են՝ Կալիֆորնիայի նահանգապետը սխալ որոշումներ է կայացնում
ԱՄՆ
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը քննադատել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին, ով կոչ է արել չեղարկել Ազգային գվարդիայի տեղակայումը Լոս Անջելեսում՝ ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ակցիաների ֆոնին։ Այս մասին նա ասել է CBS-ին տված հարցազրույցում։
«Եթե Նյուսոմը կատարեր իր աշխատանքը, մարդիկ չէին տուժի: Նահանգապետ Նյուսոմն ապացուցել է, որ նա սխալ որոշումներ է կայացնում», - ասել է նա:
Հունիսի 8-ին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության արշավը Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու նպատակով վերաճել է բախումների ցուցարարների հետ: Սպիտակ տան պաշտոնյաները Լոս Անջելեսում ցույցերը որակել են՝ որպես «ապստամբություն օրենքի դեմ»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը