Հովիկ Աղազարյանը պնդում է՝ ՔՊ-ականներն ասել են, որ «կողմ» կքվեարկեն Էդմոն Մարուքյանի թեկնածությանը
Քաղաքական
«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր, ՄԱՍԿ կուսակցության հիմնադիրՀովիկ Աղազարյանը բավականինլավ կարծիք ունի «Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածուԴավիթ Համբարձումյանի վերաբերյալ, բայց նրա օգտինչի քվեարկի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, Ազգային ժողովումլրագրողների հետ զրույցումասաց նա։
«Մենք ունենք մեր դիրքորոշումը. այսօր տեղի չեն ունեցել այնպիսի իրադարձություններ, որ մենք մեր դիրքորոշումից շեղվենք։ Այս իմաստով մենք գտնում ենք, որԷդմոն Մարուքյանի թեկնածությունն ամենանպատակահարմարն էու ընդունելին և՛ՔՊ-ի, և՛ «Հայաստան» խմբակցության, և՛ «Պատիվ ունեմ»-ի, և՛ արտախորհրդարանական շատուժերի համար»,- կարծումէ նա։
Աղազարյանը կարծում է՝ շատ ավելի հավանական է, որ ՔՊ-ականները միանան Աղազարյան-Ասլանյան-Մարուքյան եռյակին, քան՝ Դավիթ Համբարձումյանին։
Նա վստահեցրեց, թե զրուցել է ՔՊ-ականների հետ, ովքեր ասել են, որ «կողմ» կքվեարկեն Էդմոն Մարուքյանի թեկնածությանը, անուններ, սակայն, չտվեց։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում