Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
«Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացումը Երևանում 2026 թվականին»,– հայտնել է Միրզոյանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում