Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է․ Փաշինյան
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը