Լոս Անջելեսում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել
ԱՄՆ
Լոս Անջելեսում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սեփական թղթակցին։
Նշվում է, որ բողոքի ակցիայի վայր են ժամանել ոստիկանության լրացուցիչ աշխատակիցներ․ Նրանք լիովին զինված են՝ ներառյալ հակագազերով, պաշտպանիչ սաղավարտներով և մահակներով։
Այս մասին հաղորդումները ստացվել են ցուցարարների դեմ անվտանգության ուժերի կողմից ռետինե փամփուշտների և լուսաձայնային նռնակների կիրառումից հետո:
Անհայտ անձինք բեռնատարներով ժամանել են Լոս Անջելեսի ցույցերի վայրեր և սկսել պաշտպանիչ սաղավարտներ և հակագազեր բաժանել ցուցարարներին:
