Բայդենի նախկին բժիշկը մեղադրվում է «ոչ պատշաճ սեռական վարքի» մեջ
ԱՄՆ
Հանրապետական կոնգրեսական Ռոննի Ջեքսոնը մեղադրել է Ջո Բայդենի նախկին բժիշկ Քևին Օ'Քոնորին աշխատավայրում ոչ պատշաճ սեռական վարքի մեջ, գրում է Daily Caller-ը։
«Ես տեսել եմ մի քանի անգամ, որ նա խնդրում է այն մարդկանց հեռախոսները, ում հետ առաջին անգամ է հանդիպում: Նրանք տալիս էին նրան իրենց հեռախոսները, իսկ նա դրանք կպցնում էր իր հագուստին և հետո վերադարձնում: Նա կարծում էր, որ դա պարզապես աներևակայելի ծիծաղելի է», - ասել է Ջեքսոնը:
Նա հավելել է, որ Օ՛Քոնորը գռեհիկ մեկնաբանություններ է արել նաև կին գործընկերների հասցեին։
