«Դոմփել» բառը շատ մեղմ է ասված. ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը շատ մեղմ է։
Լրագրողը նրանից հետաքրքրվեց՝ «դոմփելու ի՞նչն է մեղմ»։
«Կներեք, այդ բառը շատ եք սիրում կրկնել, այո՛, այդ բառը շատ մեղմ է ասված։ Մարդիկ, այսքան տարի խաբելով Հայաստանի ժողովրդին, խաղալով հույզերի հետ… էդ բառն ավելի մեղմ է, չեմ ուզում այլ բառեր ասել, որոնք հետագայում կդառնան քննարկման առարկա, բայց, այո՛, այդ բառը շատ մեղմ է»,- ասաց նա։
Լրագրողի ճշտող հարցին՝ եթե «դոմփել» բառը թարգմանեն գերտերությունների ղեկավարների մոտ՝ ՔՊ-ականների մոտ ինչ-որ հարց չի՞ առաջանա՝ Գրիգորյանն արձագանքեց. «Ի՞նչ եք կարծում՝ հիմա բոլորը չգիտե՞ն, կամ այդ բառն ի՜նչ մի տրագեդիոն բառ է»։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)