Թրամփը պատասխանել է Մասկի և թմրանյութերի մասին հարցին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը թմրանյութ չի ընդունել Սպիտակ տանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես իսկապես չգիտեմ։ Չեմ կարծում։ Հուսով եմ՝ ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հավելել է, որ բարին է մաղթում Մասկին։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը լավ հարաբերություններ է ունեցել ձեռնարկատիրոջ հետ։
