Լոս Անջելեսում ցուցարարների մեջ «պրոֆեսիոնալ սադրիչների» են նկատել
ԱՄՆ
Լոս Անջելեսում ներգաղթյալների համար պայքարող ցուցարարների մեջ նկատվել են պրոֆեսիոնալ սադրիչների։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
«Մարդկանց վճարվում է դրա համար, դուք կարող եք տեսնել նրանց պահվածքը: Նրանք ցուցարարների ամբոխի մեջ ազդանշան են տալիս միմյանց բռնություն հրահրելու համար: Սա օպերացիա է և իրականացվում է պրոֆեսիոնալ կերպով: Սա եղել է նաև նախկինում, և մենք դրան վերջ կտանք և բոլորին պատասխանատվության կենթարկենք», - ասել է Նոյեմը:
Միաժամանակ, ԱՄՆ ՆԳՆ ղեկավարը չի հստակեցրել, թե ով է կազմակերպում ու ֆինանսավորում Լոս Անջելեսին պատած անկարգությունները։
