Փաշինյանի գրառումը բոլոր հարցերի պատասխանները տալիս է. Անդրեասյանը՝ Վեհափառի դեմ արշավի մասին
Քաղաքական
«Կարծում եմ՝ վարչապետի գրառումը ձեր բոլոր հարցերի պատասխանները պարունակում է»,– այսպես ԿԳՄՍ նախարարը պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչպես և ինչ չափանիշներով են պատրաստվում «ընտրել» Կաթողիկոսին։
Հարցին, թե իշխանությունը նման մեխանիզմներ ունի՞, նա արձագանքեց․ «Ավելացնելու ոչինչ չունեմ»։
Լրագրողի դիտարկմանը, որ շատերի կարծիքով՝ իշխանություն–Եկեղեցի լարվածությունը կարող է քաղաքացիական պատերազմի վտանգներ պարունակել, ԿԳՄՍ նախարարն արձագանքեց․ «Կարծում եմ՝ ովքեր որ նման կոչեր են անում, մեր հանրությանը շատ վատ են ճանաչում։ Ես սոցիոլոգ եմ, դա նաև իմ մասնագիտությունն է, և ես վստահ եմ, որ մեր հասարակությունը ունի համերաշխության շատ ամուր առանցք և վստահ եմ, որ մեր հասարակությունը, անցնելով ամենատարբեր փորձություններով, ունի բավարար խելք և իմաստություն տարբեր մարտահրավերներից և դժվարություններից դուրս գալու համար։ Նման թերահավատություն և անվստահություն չունեմ իմ ժողովրդի նկատմամբ»:
