ԱՄՆ-ում բացատրել են՝ ինչպես կարող է Թրամփը հրաժարվել ուկրաինական հակամարտությունը լուծելուց
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մեղադրել Ռուսաստանին և Ուկրաինային հակամարտությունը շարունակելու համար և հրաժարվել դրա կարգավորման հարցում հետագա միջնորդությունից։ Նման կարծիք է հայտնել Foreign Policy ամսագրի խմբագրի տեղակալ Քեմերոն Աբադին իր վերլուծական հոդվածում։
Աբադիի խոսքով՝ Թրամփը մտադիր է երկու կողմերին էլ մեղադրել իր հրահանգներին չկատարելու մեջ, որից հետո նա պատրվակ կունենա հրաժարվել հետագա ջանքերից։
Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի տրամադրի այնպիսի օգնություն, որն իր մասշտաբով համեմատելի է նախագահ Ջո Բայդենի օրոք ստացածի հետ, բայց ամբողջությամբ չի հրաժարվի դրանից։ Մասնավորապես, Կիևը կշարունակի Վաշինգտոնից արբանյակային հետախուզական տվյալներ ստանալ։
Նա կարծում է, որ Վաշինգտոնը կօգնի այնպիսի ձևերով, որոնք չեն ծանրաբեռնի ամերիկյան բյուջեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)