Հյուսիսային Իռլանդիայում միգրանտների դեմ բողոքի ցույցեր են սկսվել

Անչափահաս աղջկա բռնաբարությունից հետո Հյուսիսային Իռլանդիայի Բալիմենա քաղաքում միգրանտների դեմ անկարգություններ են սկսվել։ Այս մասին հայտնում է The Belfast Telegraph-ը։
Աղջկա ենթադրյալ բռնաբարությունը տեղի է ունեցել Բալիմենայում՝ շաբաթ երեկոյան։ Միջադեպից հետո բերման են ենթարկվել 14-ամյա երկու դեռահասներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել բռնաբարության փորձի համար։ Նրանք չեն կարողացել պատասխանել հարցերին՝ առանց ռումիներենից թարգմանիչների: Դեռահասները հերքում են իրենց մեղքը։
Այս միջադեպը մեծ իրարանցում է առաջացրել քաղաքում։ Տեղի բնակիչները հավաքվել են ցույցի, որը վերաճել է զանգվածային անկարգությունների։ Ոստիկանները փորձել են ցրել ամբոխը, սակայն նրանց վրա քարեր ու շշեր են նետել։
Չորս շենք է վնասվել այն բանից հետո, երբ նրանց վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել։
