Ջոբ Բելինգհեմը՝ «Բորուսիայի» ֆուտբոլիստ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի տեղափոխության մասին: 19-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:
«Սանդերլենդից» տեղափոխության գործարքը կազմել է 33 միլիոն եվրո, որը պարգևավճարների միջոցով կարող է հասնել 38 միլիոնի:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը Գերմանիայում տարեկան ստանալու է 3,5 միլիոն եվրո:
