Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում
Հասարակություն
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում։ Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամից
«Պեկինում Աննա Հակոբյանը կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն: Երբ փետրվարին սկսվեցին ընդունելության փուլերը` այդ թվում և հարցազրույցի հատվածը, պրոֆեսորադասախոսական կազմը հենց առաջին իսկ հարցազրույցից շատ տպավորվեց տիկին Աննա Հակոբյանի կրթվելու ձգտումով, իր պատասխաններով ու նպատակներով: Նրանց ջերմ խոսքերն ու բարձր գնահատականը էլ ավելի են պարտավորեցնում տիկին Հակոբյանին լավագույնս ուսանել և իր կրթությունը ծառայեցնել համընդհանուր նպատակի»,– ասված է հաղորդագրության մեջ:
