ԱՄՆ-ում հայտարարել են՝ աշխարհը մոտ է միջուկային ոչնչացմանը
ԱՄՆ
Այսօր աշխարհը ավելի մոտ է միջուկային ոչնչացմանը, քան երբևէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը X սոցիալական ցանցում։
Գաբարդը խոսել է ամերիկյան ատոմային ռմբակոծության հետևանքների մասին։ Նա ընդգծել է, որ այսօր միջուկային զենքն ավելի հզոր է դարձել։
«Սա է իրականությունը։ Որովհետև այսօր, երբ մենք բոլորս ավելի մոտ ենք միջուկային ոչնչացմանը, քան երբևէ, քաղաքական էլիտայի պատերազմ հրահրողները անզգուշորեն սնուցում են վախ և լարվածություն միջուկային տերությունների միջև», - ասել է Գաբարդը։
