Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 11-12-ը կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է coe.int-ը։
Գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։ Նա նաև հրապարակային դասախոսություն կկարդա և կհանդիպի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ:
Գլխավոր քարտուղարը վերահաստատելու է նաև Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրմանը։
