Վաշինգտոնի հետ բանակցությունները «փակուղի չեն մտել»․ Իրանի փոխարտգործնախարար
Իրան
Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունները «փակուղի չեն մտել»՝ նշելով, որ Իրանի պատասխանը ԱՄՆ առաջարկին կլինի տրամաբանական և կառուցողական, հաղորդում Է Mehr-ը:
Իրանի փոխարտգործնախարարի խոսքով՝ «ինչպես ցանկացած միջազգային բանակցությունների դեպքում, Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ժամանակ են պահանջում, և այդ բանակցությունների ընթացքում կան վերելքներ և վայրէջքներ»: Նա հայտնել է՝ Իրանի առաջարկը բաղկացած չէ մեկ նախադասությունից կամ պարբերությունից, որը կարելի է հեշտությամբ հեռացնել: Այն պարունակում է տարրեր, որոնք ցույց է տալիս իրանական կողմի լրջությունն ու դիրքորոշումը:
Թախտ-Ռավանչին ընդգծել է, որ պատրաստված տեքստը դեռ չի լրամշակվել, սակայն հուսալի հիմք է ծառայում հետագա քննարկումների համար: Ըստ փոխարտգործնախարարի՝ իրականությունն այն է, որ «այս փուլում մենք չափազանց երկար տեքստ չենք քննարկում, քանի որ մտադիր չենք ներկայացնել համապարփակ, շատ ժամանակատար համաձայնագիր կամ փոխըմբռնում»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան