Լոս Անջելեսում ցուցարարները վնասել են տեղական ձեռնարկությունները
ԱՄՆ
Լոս Անջելեսում ցուցարարները թալանել են 23 ձեռնարկություններ և միլիոնավոր դոլարի վնաս են պատճառել տեղական ձեռնարկություններին։ Այս մասին ասել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը Fox News հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսում։
«Անցած գիշեր թալանվել է 23 սեփականություն, զգալի վնաս է հասցվել բիզնեսին և գույքին»,- ասել է նա։
Բասը նշել է, որ ցուցարարները «գրաֆիտի» են արել քաղաքի կենտրոնում գտնվող բազմաթիվ շենքերի վրա։ Լոս Անջելեսի կենտրոնական քաղաքային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Նելլա Մակոսքերի նախնական հաշվարկների համաձայն՝ բողոքի ակցիաների արդյունքում՝ ձեռնարկություններին հասցված ընդհանուր վնասը կազմում է միլիոնավոր դոլարներ։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)