Ճամբարակում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, կա 3 զոհ, 2 որոնվող անձ
Հասարակություն
Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը Երևանի բուժհաստատություններ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:
Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այս պահի դրությամբ կա երեք հաստատված զոհ, երկու որոնվող անձ:
«Նաև այս պահին ստացվեց տեղեկություն, որ կա մի աղջիկ, որը հնարավոր է՝ եկած լինի տվյալ բնակարան հյուր, նաև որոնում ենք այդ աղջկան»– ասել է նա։
Ցուցուլյանը հայտնել է, որ զոհերը կանայք են։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)