ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի «պրագմատիկ սակարկությունների» մասին
ԱՄՆ
ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ «պրագմատիկ սակարկություններ» է վարում երկկողմ հարաբերություններում «գրգռիչների» վերացման հետ կապված հարցերի շուրջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։
Նրա խոսքով, ներկայիս շփումները տարբերվում են նախորդներից նրանով, որ Սպիտակ տան և Պետդեպարտամենտի պաշտոնյաները «չեն փախչում» ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներից և չեն փոխարինում խնդիրների էության քննարկումը «մենախոսություններով ու պախարակումներով», այլ գերադասում են «պրագմատիկ սակարկությունները» դատարկ խոսակցություններից։
Դեսպանն ասել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բանակցություններ են սկսել ամերիկյան տարածքում ռուսական դիվանագիտական սեփականության վեց փաստացի առգրավված օբյեկտների հասանելիության ապահովման շուրջ։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)