Վաշինգտոնը կսկսի հազարավոր միգրանտների տեղափոխել Գուանտանամոյի ռազմաբազա
ԱՄՆ
Թրամփի վարչակազմն այս շաբաթ կսկսի հազարավոր միգրանտների, ովքեր անօրինական կերպով գտնվում են երկրում, տեղափոխել Գուանտանամոյի ռազմաբազա, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Օտարերկրյա քաղաքացիները, որոնք դիտարկվում են արտաքսման համար, գալիս են տարբեր երկրներից, որոնց թվում՝ հարյուրավոր բարեկամ եվրոպական երկրներից, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, Լիտվայից, Լեհաստանից, Թուրքիայից և Ուկրաինայից, ինչպես նաև աշխարհի այլ մասերից, այդ թվում՝ Հայիթիից»,- ասվում է տեքստում։
Թրամփի վարչակազմը դժվար թե ծանուցի այն երկրների կառավարություններին, որոնց քաղաքացիները պետք է արտաքսվեն։ Այս մասին ասել են թերթի աղբյուրները։ Բեռնափոխադրման նախապատրաստական աշխատանքները ներառում են 9000 մարդու բժշկական զննումներ՝ պարզելու, թե արդյոք նրանք բավականաչափ առողջ են Գուանտանամո ուղարկելու համար:


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)